Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բոլորս ենք պատանդ, երկիրն էլ՝ հետը

Բոլորս ենք պատանդ, երկիրն էլ՝ հետը
18.01.2021 | 15:15

Մենք էնքան չկանք, որ մեր ոճրագործին պատժելու իրավունք էլ չունենք: Պատանդ են վերցրել սրան ու իր ողջ ընտանիքը, անվտանգության երաշխիքներ տվել և անարգել անել են տալիս բաներ, որոնք ոչ կանխել կարող ենք, ոչ բացառել: Ավելի ուշ, երբ փաթեթով կստանան իրենց ուզածը, քթներիս տակից անարգել կփախցնեն իրեն էլ, իր հանցակից կեսին էլ, իրենց ցնկնածներին էլ,, որ չկանգնեն դատարանի առաջ ու անուններ չտան:
Բոլորս ենք պատանդ, փաստորեն:


Երկիրն էլ՝ հետը:
Մի վերջին ընտրության հնարավորություն են թողել՝ կամ թուրքի յաթաղան, կամ ռուսի սապոգ, էն գլխից իմանալով, թե որն ենք ընտրելու:
Արցախցու «դիմումից» ենք վատացել... Վաղն էլ մի դիմում մեզ են գրել տալու ու, որպես «ոսկե ցլիկներ» պահել-պահպանել չկարողացող «անտաշ ու ծույլ հորթապահների», ազատելու են
էդ ծանր պարտականությունից:
Ողորմի էն կիսատ-պռատ, հաշմված անկախությանը, որ մեր ձեռքով դրեցինք հողը:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 112798

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ